16.08.2013

5 երկրներ, որտեղ բռնաբարված կանայք քրեական պատժի են արժանանում

5 երկրներ, որտեղ բռնաբարված կանայք քրեական պատժի են արժանանում
Վերջապես Դուբայի կառավարիչը ներում է շնորհել նորվեգացի զբոսաշրջիկ Մարթա Դոբերա Դալելվին, որին ազատազրկում էր սպառնում, քանի որ իրեն բռնաբարել էին: Ըստ ԱՄԷ-ի օրենքների` նորվեգուհին իրավունք չուներ սեքսով զբաղվել այն տղամարդու հետ, որը իր ամուսինը չէ: Եվ այն, որ տղամարդը նրան բռնի ուժով է տիրացել, բնավ կնոջ հանցանքը չի մեղմում: Միայն Նորվեգիայի իշխանությունների միջամտություններից հետո Դուբայի կառավարիչը Մարթային ներում շնորհեց, իսկ բռնաբարողը դատապարտվեց 13 ամիս ազատազրկման մինչամուսնական սեռական հարաբերության, այլ ոչ թե` բռնաբարության համար: Ըստ տեղի օրենքների` բռնաբարության փաստը պետք է հաստատեին 4 չափահաս տղամարդիկ, որոնք, բնականաբար, չգտնվեցին:
Ավելի վաղ ավստրալուհի զբոսաշրջիկին, որին 3 տղամարդ գազանաբար բռնաբարել էին, հիվանդասենյակից միանգամից տարան բանտախուց և ազատազրկեցին 8 ամսով, քանի որ թույլ էր տվել 3 առողջ տղամարդկանց օգտագործել իր մարմինը:
Երեք տարի առաջ Աբու Դաբիում մի կնոջ, որի հետ նրա կամքին հակառակ զվարճացել էին միանգամից 6 տղամարդ, դատախազությունը պահանջում էր ցմահ ազատազրկել և դեռ ավելին` հասցնել 100 մտրակի հարված: Քանի որ նա դրդել էր պարկեշտ տղամարդկանց գնալ սեքսուալ հանցագործության: Միայն այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվեց իր ցուցմունքներից, դատարանը ներում շնորհեց և ազատազրկեց 1 տարով անպատշաճ պահելաձևի համար:
2010-ին Դուբայի ոստիկանություն դիմեց անգլուհի մի զբոսաշրջիկ, և բողոքեց, որ իրեն բռնաբարել է հյուրանոցի աշխատակիցը: Աղջկան անմիջապես բանտ նստեցրին, իսկ քիչ անց նրա բանտախցում հայտնվեց նաև այն տղան, որի հետ նա եկել էր հանգստանալու, և մնում էր հյուրանոցի իր սենյակում: Բռնաբարության մասին ոստիկանությունը լսել անգամ չէր ուզում, փոխարենը հետաքրքրվում էր, թե ինչու է զույգը ապրում մի համարում` չունենալով ամուսնական վկայական: Մի քանի տարով ազատազրկվելու սպառնալիքները ավարտվեցին միայն այն ժամանակ, երբ զույգը պաշտոնապես ամուսնացավ և խոստացավ այլևս արաբների հասցեին բանսարկություններ չանել:
Մալդիվյան կղզիներում օրենքները կանանց հանդեպ շատ ավելի դաժան են: Այս տարվա փետրվարին Ֆեյդհու կղզու դատարանը 15-ամյա աղջկան դատապարտեց 1 տարվա ազատազրկման և 100 մտրակի հարվածի, քանի որ վերջինս թույլ էր տվել իր խորթ հորը բռնաբարել իրեն, նրանից երեխա էր ունեցել և չէր կանգնեցրել «հայրիկին», երբ վերջինս սպանել էր իր երեխային: Իսկ մանկապիղծը ազատազրկվեց 25 տարով ոչ թե բռնաբարության, այլ` մարդասպանության մեղադրանքով: Ընդհանրապես, այս երկրում բոլոր կանանց անխտիր` թեʹ տեղացի, թեʹ օտար երկրի քաղաքացի, սպառնում է մինչև 2 տարի ազատազրկում և 200 մտրակի հարված մինչամուսնական սեռական հարաբերության համար:
     Անցյալ տարի Սաուդյան Արաբիայում իր 5 տարեկան աղջկան բռնաբարելու և սպանելու համար կրոնական քարոզիչը բանտում անց կացրեց ընդամենը մի քանի ամիս, քանի որ կարողացավ դատարանին հավատացնել, որ երեխան իրեն ոչ կույս էր բաժին ընկել:
«Էգ շունը որ չուզի, որձ շունը չի ցատկի» սկզբունքը շատ հաճախ գործում է նաև Պակիստանում: Այստեղ ամբոխը կարող է անգամ մորթել, իսկ կանացի անպարկեշտությունը մարդասպանների համար որպես մեղմացուցիչ հանգամանք են դիտվում` հանգեցնելով մինչև մեկ տարվա ազատազրկման: Մինչև 2006թ-ը Պակիստանում բռնաբարված կանայք անխտիր արժանանում էին քարկոծմամբ սպանվելուն: Դա համարվում էր «պատվի սպանություն» և հասարակ ժողովուրդը դա նորմալ էր համարում: 7 տարի առաջ, բարեբախտաբար, այս երկրում ընդունվեց կանանց իրավունքները պաշտպանող օրենք, ըստ որի Լինչի դատաստան իրականացնողներին սպասվում է կալանք:
Ինդոնեզիայում այժմ վերանայվում է մինչամուսնական սեռական հարբերության մասին օրենքը` պատիժը երկարացնելով մինչև 5 տարի:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий