19.08.2013

Ուռեկին ոչ թե հանգստյան, այլ տարերային աղետի գոտում

Ուռեկին ոչ թե հանգստյան, այլ տարերային աղետի գոտում
Վրաստանի արեւմուտքում մի շարք գյուղերի տներ հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով անցել են ջրի տակ: Տեղատարափ անձրեւների պատճառով  գետերն ու նրանց վտակները դուրս են եկել ափերից, ինչն էլ նպաստել է ջրհեղեղին:
Նախնական տվյալներով ջրհեղեղից զոհեր չկան: Օզուռգետի շրջանի ղեկավարության հաղորդագրության համաձայն, ջրի տակ են անցել շենքերի բակերը, ինչպես նաեւ նկուղային հատվածներն ու առաջին հարկերը:
Հարյուրավոր հանգստացողներ լքել են առողջարանային Ոռեկի գյուղը, որը եւս մասամբ ջրի տակ է անցել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Տարածաշրջանի բանակվայրեր տանող ավտոճանապարհներից մեկի վրա սողանք է առաջացել, որի հետեւանքով ճանապարհը փակել են: Բացի այդ տարերային աղետը հանգեցրել հարյուրավոր ընտանի թռչունների ու կենդանիների ոչնչացման, ջրի տակ են անցել գյուղատնտեսական նշանակության ընդարձակ հողատարածքներ: Ավտոմայրուղիների վերականգնման, ինչպես նաեւ ջրհեղեղից տուժած տների ջրահեռացման աշխատանքներին մասնակցում են փրկարարները:

Комментариев нет:

Отправить комментарий