31.10.2013

Վոլեյբոլի և բասկետբոլի տղաների և աղջիկների գավաթի խաղարկություն Վանաձորում

  Վանաձորի քաղաաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի օրացույցային պլանի համաձայն արդեն երեք տարի է վանաձորում անց է կացվում վոլեյբոլի և բասկետբոլի տղաների և աղջիկների գավաթի խաղարկություն: Մրցարշարին մասնակցում են մինչև 17 տարկան դպրոցահասակ երեխաներն ու քոլեջների ուսանողները: Մրցումներն անց են կացվում օլիմպիական մակարդակով, այսինքն պարտվողները դուրս են մնում մրցարշարից:
    Հոկտեմբերի 21-ին մեկնարկեց բասկետբոլի տղաների և աղջիկների մրցարշարը,որին մասնակցում են 9 տղաների և 5 աղջիկների հավաքական թիմեր:Այն ավարտվեց հոկտեմբերի 26-ին:
    Հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը տեղի կունենա վոլեյբոլի տղաների և աղջիկների մրցարշարը, որին մասնակցում են 10 տղաների և 8 աղջիկների թիմեր:
     «Շատ հետաքրքիր մրցաշար է անց ենք կացնում կենտրոն համալիր մարզադպրոցի խաղաբակում:Եզրափակիչ խաղից հետո՝ նոյեմբերի 1-ին, կկատարվեն պարգևատրումներ հաղթողներին գավաթներով,սպորտային մրցանակներով,իսկ լավագույն խաղացողներին պատվոգրերով».-ասաց Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը:
   Մանրամասներն առաջիկայում:

Հեղ. Արայիկ Նազարյան

ՄԻԳ ՀՌԸ

Комментариев нет:

Отправить комментарий