31.10.2013

Կառլոս Աբովյանի ցուցահանդեսը Վանաձորում

    2013թվականի Վանաձորի ավագանու որոշմամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը անվանակոչեցին վանաձորցի գեղանկարիչ Կառլոս Աբովյանի անունով:Հոկտեմբերի 30-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց վանաձորցի ճանաչված գեղանկարիչ Կառլոս Աբովյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված էր գեղանկարչի 75-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչի թվով 35 կտավներ, որոնց մեծ մասը դիմանկարներ էին: Ցուցահանդեսին ներկա էին մարզային ու քաղաքային պետական այրեր,մտավորականներ,նկարչի ընկերները և նրա արվեստը գնահատողները:
   Ցուցահանդեսում ներկայացված նկարները գեղանկարչի աղջիկը՝ Անուշիկ Աբովյանը, մասամբ անձնական ֆոնդից է վերցրել, մասամբ էլ մասնավոր հավաքածուներից մարդիք տրամադրել էին երկու օր ցուցադրության համար:

   

   «Ես չափազանց ուրախ եմ, որ Վանաձորը արվեստի քաղաք է և շատ արվեստագետներ ունի,այսօր դրա մեծ վկայությունն է մեր մեծ արվեստագետներից մեկի՝ Կառլոս Աբովյանի ցուցահանդեսը».-ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
  «Ծեր կնոջ դիմանկար» կոչվող գեղանկար Անուշիկ Աբովյանը նվիրաբերեց Վանաձորի կերպարվեստի թանգարանին:
   Կառլոս Աբովյանը ծնվել է 1937թ.-ին Վանաձորում: Ունի շուրջ 700 աշխատանք, որոնց մի մասը է թանգարաններում, մյուս մասն էլ մասնավոր հավաքածուներում: Մահացել է 1992թ.-ին:

Հեղ. Արայիկ Նազարյան
Լուսանկարները՝ հեղինակի

ՄԻԳ ՀՌԸ

Комментариев нет:

Отправить комментарий