31.10.2013

Անհրաժեշտ է մասնագետի նոր հաստիք Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնին

  Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժինը մասնագետի նոր հաստիքի անհրաժեշտություն ունի:
 - «Մասնագետի հաստիք է անհրաժեշտ,որպեսզի հասցնենք և կարողանանք պատշաճ մակարդակով սպասարկենք ազգաբնկչությանը:», նշում է Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Հասոմիկ Այվազյանը:
  Հասմիկ Այվազյանը ասաց, որ հուլիսին դիմել է արդարադատության նախարարություն, սակայն մինչ օրս որևէ գրավոր պատասխան չեն ստացել,իսկ հեռախոսով հայտնել են, որ այդ գրությունը գտնվում է աշխատակազմի ղեկավարի մոտ,սակայն չեն պատասխանել:
   Մեկ շաբաթ առաջ Վանաձորի քաղաքապետի անունից 2-րդ անգամ նորից են նամակ գրել:
  -« մինչև այժմ պատասխան չկա, գրավոր կարգով ոչ մի պատասխան չեն ուղարկել, բանավոր կարգով էլ ասում են հնարավոր չէ, դժվար թէ՞ պետբյուտջեից կարողանան: Ակնկալում եմ, որ գոնե ուղարկեն գրավոր մերժում համապատասխան հիմնավորումներով, որպեսզի հասկանանք ինչի հնարավոր չէ:Հաստիքի հետ կապված դիմել ենք նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որ հարցը բարձրացնի Ազգային Ժողովում, բայց քանի որ՞ արդարադատության նախարարությունը այդպես էլ գրությանը չէր պատասխանել առայժմ ոչ մի պատասխան չենք ստացել, չենք կարողանում հետագա ընթացքը որոշել, մինչև, որ պատասխանեն մեր գրությանը, կամ ուղարկեն համապատասխան հասցեատիրոջը՝ ֆինանսների նախարարություն: »,ասաց Հասմիկ Այվազյանը:
  Անհրաժեշտ մասնագետը պետք է տիրապետի իրավաբանական առումով ՔԿԱԳ ծառայության պահանջներին:
  Հիշեցնեմ, որ Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժինը այս պահին ունի 3 աշխատակից և սպասարկում է Վանաձոր քաղաքը ու Գուգարքի գյուղերը:
  Մնում է միայն լինել բարետես և սպասել արդարադատության որոշմանը:

Հեղ. Արայիկ Նազարյան
Լուսանկարը՝ հեղինակի

ՄԻԳ ՀՌԸ

Комментариев нет:

Отправить комментарий