06.11.2013

10 միֆ տեսողության մասին

Հարկավոր է կարողանալ տարբերել իրականությունը միֆից, հատկապես եթե խոսքը գնում է տեսողության մասին: Այս հարցում բազմաթիվ անհիմն միֆեր են առաջացել: Իսկ եթե օգտվել սխալ ինֆորմացիայից, ապա հեշտությամբ կարելի է վնասել առողջությունը:
Միֆ №1. «Եթե հեռուստացույցին շատմոտեքնստած,ապավնասումեքՁերտեսությունը»
Այս միֆին ոչ մի ապացույց չկա: Աչքերը կարող են հոգնել ոչ թե հեռուստացույցին մոտ նստելուց, այլ վատ լուսավորվածությունից կամ էկրանի վրայի ոչ հստակ պատկերից:

Միֆ №2. «Մթության մեջ կարդալը վնասում է տեսողությանը»
Մթության մեջ կարդալու ժամանակ Ձեր աչքերը կարող են հոգնել, սակայն դա չի ազդում տեսողության որակի վրա:

Միֆ №3. «Աչքերի համար որոշ վարժությունները կարող են լավացնել տեսողությունը»
Որպեսզի աչքի մկաններն ակտիվ մնան, հարկավոր է միայն աշխույժ լինել և ուշադիր լինել շուրջբոլորը կատարվող իրադարձություններին: Իսկ մնացած ջանքներն ուղղակի ժամանակ են վատնում: Այս միֆն օգնեց բազմաթիվ մարդկանց հարստանալ:

Միֆ №4. «Չափազանց շատ ձեռնաշարժությունըկարող է կուրության հանգեցնել»
Այս զվարճալի միֆը ոչ մի դեպքում չի կարող իրականության լինել: Եթե չբուժել սիֆիլիսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, ապա մարդը կարող է կուրանալ, կարող են տկարամիտ դառնալ և մահանալ: Այստեղից էլ գալիս է այդ միֆը:

Միֆ №5. «Սխալ ընտրված ակնոցները կարող են վնասել տեսողությունը»


Իրականում, լավ տեսողության համար միայն հարկավոր է համապատասխան ակնոց ընտրել: Սակայն սխալ ընտրվածները չեն վնասում Ձեր տեսողությանը:

Միֆ №6. «Կույրմարդիկվեցերորդզգայարանունեն»



Նորմալ տեսողությամբ մարդիկ հիմնականում ուշադրություն չեն դարձնում այլ զգայարանների վրա: Կույրերը ստիպված են զարգացնել հնարավոր այլ զգայարանները, որպեսզի կոմպենսացնեն տեսողության կորուստը: Դա շատ մեծ աշխատանք և պրակտիկա է պահանջում:

Միֆ №7. «Տեսողությունը մինչև 40 տարեկան կարելի է չստուգել»


Դուք պետք է հետևեք Ձեր աչքերի առողջությանը, ինչը ենթադրում է նաև տեսողության ստուգումը և, կապ չունի, թե Դուք ունեք խնդիրներ տեսողության հետ, թե ոչ: Ամենալուրջ տեսողական հիվանդություններից է գլաուկոման, այն կարող է ի հայտ գալ նույնիսկ մինչև 40 տարեկանը:

Միֆ №8. «Արևայինակնոցով անվտանգ կարելի է նայելարևին»


Արևային ճառագայթներից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթները միևնույնն է հասնում են աչքերին և վնասում են եղջրաթաղանթը, ոսպնյակը և ցանցաթաղանթը: Այդպիսով, նայելով արևին, Դուք կարող եք լրջորեն վնասել Ձեր աչքերը, իսկ խավարման ժամանակ ընդհանրապես արգելվում է նայել արևին, քանի որ ուղիղ ճառագայթները կարող են վայրկենական կուրության հանգեցնել:

Միֆ №9. « Տեսողությանվատացումըկանխելուհամար ոչինչ չի կարելի անել»


Տեսողության հաճախակի ստուգումը և արևային ակնոցների կրումը կարող են պաշտպանել Ձեր տեսողությունը: Կախված հիվանդության տեսակից, այն ավելի վաղ շրջանում հայտնաբերելու ժամանակ հնարավոր է բուժել և զերծ մնալ հետագա բարդացումներից:

Միֆ №10. «Թեևակնոցովմենքավելիլավենքտեսնում,սակայննրանքժամանակընթացքումվատացնումենտեսողությունը»


Ակնոց երբեք չի վնասի Ձեր տեսողությունը: Ուղղակի, երբ տեսողական խնդիրների ժամանակ մենք սկսում են ակնոց կրել, իսկ հետո հանում ենք դրանք, մեզ թվում է, թե նախկինում ավելի լավ ենք տեսել, քան հիմա, սակայն փոփոխվել է միայն տեսողական ընկալումը:

Комментариев нет:

Отправить комментарий