08.11.2013

Պաշտոնական վարկածով ինքնասպան եղած զինծառայողի գործով ՄԻՊ-ը 2-րդ գրություն է ուղարկել ՊՆ ղեկավարին

Պաշտոնական վարկածով ինքնասպան եղած զինծառայողի գործով ՄԻՊ-ը 2-րդ գրություն է ուղարկել ՊՆ ղեկավարին
Ըստ պաշտոնական նախնական վարկածի, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրած եւ մահացած Մանուչար Մանուչարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանը 2-րդ գրությունն է ուղարկել pաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նա փոխանցեց, որ իրենց նախորդ նամակին դեռ մեկ ամիս առաջ ՊՆ-ից պատասխանել էին, թե նախաքննություն է  իրականցվում եւ ոչինչ չեն կարող ասել: « Հիմա մենք նոր գորություն ենք ուղարկել տեսնելու համար, թե  հիմա գործը ինչ փուլում է: Կատարվածը արդյոք ինքնասպանություն էր, թե՝ ոչ»,- ավելացրեց Նաիրա Կարմիրշալյանը:

Մանրամասներ`  http://news.am/arm/news/179753.html

Комментариев нет:

Отправить комментарий