ՌԴ Սվերդլովսկի շրջանի ագարակային տարածքներից մեկում հայտնաբերվել են 5 երեխաների մարմնի մնացորդներ: Ոստիկանները որոնողական աշխատանքներ են իրականացրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչներն ահազանգել են, որ մի կին սպանել է իր երեխաներին ու թաղել:
Երեխաների ոսկորները մասնագետներն ուղարկել են փորձաքննության: Պարզվել է, որ Սվետլանա Կրոխալևա անունով կինը, որը հիմա 56 տարեկան է, ծննդաբերել է 1982, 1986, 1992, 1994 և 1997 թվականներին: Իր խոստովանության համաձայն` նա ծննդաբերել է լոգարանի` ջրով լցված տաշտի մեջ, որ նորածին երեխաները ջրահեղձ լինեն, այնուհետև փոքրիկ մարմինները թաղել է:
Նա իր 55-ամյա ամուսնու հետ ապրում է աղքատ պայմաններում, երկուսն էլ չարաշահում են ալկոհոլը: Նա ասել է, որ նման արարքների է գնացել, որովհետև ի վիճակի չի եղել երեխա մեծացնել:
|
Комментариев нет:
Отправить комментарий