Գիտնականները պարզել են, որ Homo sapiens-ին բնորոշ մտավոր գործունեությունը բնորոշ է ոչ միայն մարդուն։ Նախկինում էլ էին նրանք նման երևույթներ նկատել այլ կենդանիների մոտ․ կապիկներն վտանգի ժամանակ անհրաժեշտ տեղեկություններ են փոխանցում իրենց ընկերներին, ագռավները կարողանում են պատրաստել «զենք», նախապես հաշվարկելով դրա արդյունավետությունը, իսկ աղավնիները կարողանում են մաթեմաթիկական հաշվարկներ կատարել իրենց ուղին «գծելու» համար։
Նման երևույթներ նկատվել են նաև մեղուների մոտ։ Ավստրալիայի Մաքվայրի համալսարանի գիտնականները նկատել են, որ մեղուները հրաժարվում են նեկտար հավաքել այն ծաղիկներից, որոնց մասին տեղեկություն չունեն, ինչը բացառապես Homo sapiens-ի մենաշնորհն է։ Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Աղբյուր` http://armenian.irib.ir
Комментариев нет:
Отправить комментарий