«Հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ գնահատել ՓՄՁ-ների ներկա իրավիճակը, սպասումները, նախասիրությունները, ոլորտի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև կանխատեսել զարգացման միտումները».- նշում է «Ամերիա» խմբի զարգացման տնօրեն
Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային ոլորտի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքներ, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում:
Ամերիան հետազոտությամբ պարզել է, որ Վանաձորում ՓՄՁ-ների 79.7%-ը կազմում են գերփոքր ՓՄՁ-ները, 18.8%-փոքրները և միայն 1.5%-ը միջինները:
Վանաձորում ՓՄՁ-ները մյուս քաղաքների համեմատությամբ եղել են ամենապասիվը հիմնական միջոցներում և նորարարություններում ներդրումների կատարման առումով:
«Հետազոտության արդյունքները վկայում են, որ ՓՄՁ-ները մոտակա 1-3 տարիների համար սպասում են իրենց տնտեսական վիճակի անկում, ընդ որում, Վանաձորում մյուս քաղաքների համեմատ անկման սպասումներն ավելի մեծ են».- նշում է Տիգրան Ջրբաշյանը:
Դե իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար «Ամերի» բանկը առաջարկում է իր ծառայությունները:
Հեղ. Արայիկ Նազարյան
Լուսանկարները՝ հեղինակի
www.migtvr.com
Комментариев нет:
Отправить комментарий