ԱՄՆ-ի Վանդերբիլդտի համալսարանի գիտաշխատողների ուսումնասիրությունն ապացուցել է, որ մարմնի ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միրգը թուրինջն է: Մասնագետները 14 շաբաթ փորձարկումներից հետո համոզվել են, որ թուրինջը նպաստում է նիհարելուն:
Կամավորները 14 շաբաթվա ընթացքում ընթրիքից առաջ խմել են կես բաժակ թուրինջի հյութ կամ էլ կերել մրգի կեսը: Ուսումնասիրության արդյունքով՝ պարզվել է, որ կամավորների քաշը նվազել է, հաղորդում է «ԵվրոՍմին»:
Փորձի ընթացքում մասնակիցները միջինը կորցրել են քաշի 7% -ը` 7-10 կգ: Բացի այդ, ամեն օր թուրինջ օգտագործող կամավորների մոտ զգալի բարձրացել է օգտակար HDL-խոլեստերինի քանակն արյան մեջ: Բժիշկները նաեւ նկատել էին, որ թուրինջի հյութը բարելավում է երիկամների աշխատանքը եւ ամրապնդում դիմադրողական համակարգը` շնորհիվ С վիտամինի մեծ քանակության:
Մասնագետները նաեւ զգուշացնում են, որ թուրինջի հյութով չի կարելի խոլեստերինը նվազեցնող դեղեր խմել: Հյութի օրական օպտիմալ չափաբաժինն է կես բաժակը:
Комментариев нет:
Отправить комментарий