Այս տարի առաջին ձյունը շուտ եկավ: Ձյան գալուց անմիջապես հետո Կոմունսերվ ՍՊԸ, որն այս տարի շահել էր Վանաձոր քաղաքում ծաղկապատման աշխատանքներն իրականացնելու մրցույթը`ձեռնամուխ եղավ ձմռան նախապատրաստական աշխատանքներին: Ծաղկանոցները մաքրված են, տարածքներն ամբողջությամբ ազատվել են սոխուկներից , պալարներից և չորացած ծաղիկներից:
Հաջորդ գարնան համար ծաղիկների սածիլների խնամքն ընթացքի մեջ է: Ձմռան ընթացքում այդ սածիլների մեծ մասը վնասվում է և գարնանն անհրաժեշտություն է զգացվում նոր սածիլներ և նույնիսկ ծաղիկներ գնել:
Ծաղիկներն ու ծաղկապատ տարածքներն անհրաժեշտություն են, դրանք ոչ միայն աչքի համար են հաճելի, այլև մաքուր օդ են ապահովում, իսկ քաղաքացիներից մեկի կարծիքով ` նույնիսկ մարդու մեջ բարություն են սերմանում:
Կոմունսերվ ՍՊԸ Վանաձոր քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի վերջնաժամկետը` նոյեմբերի 1-ն էր: Ծառերի աշնանային էտ իրականացնելու համար նոր գումարներ են անհրաժեշտ: Այդ աշխատանքները կիրականացվեն, եթե համապատասխան ներդրում լինի քաղաքապետարանի կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий