Կոսմետիկ միջոցների համար խանութ գնալով՝ բախվում ենք խնդրի, որ յուրաքանչյուր տուփի վրա գրված է, թե որ տիպի մաշկի համար է այս կամ այն միջոցը: Կոսմետոլոգ Մարինա Հովասափյանըխորհուրդ է տալիս նախ որոշել ձեր մաշկի տեսակը, նոր միայն կրեմ ընտրել:
«Ճիշտ կրեմ ընտրելու համար նախ պետք է պարզել, թե ինչ տեսակի մաշկ ունեք. չոր, յուղոտ, նորմալ, թե՝ խառը: Միայն դրանից հետո կարող ենք անցնել կրեմի ընտրությանը:
Չոր մաշկին անհրաժեշտ է գերպաշտպանություն, հատկապես ձմռանը: Ընտրեք սնուցող եւ պաշտպանիչ միջոցներ, որոնց վրա գրված կլինի «չոր եւ զգայուն մաշկի համար»: Դրանց մեջ հիպերալերգեններ չկան, որոնք կարող են գրգռել ձեր մաշկը եւ բացասական ազդեցություն ունենալ դրա տեսքի եւ առողջության վրա:
Комментариев нет:
Отправить комментарий