13.12.2013

Զարիֆի և Լավրովի մամլո ասուլիսը

   Զարիֆի և Լավրովի մամլո ասուլիըԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը ՌԴ  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած մամլո ասուլիսում ասել է .« Ռուսաստանը որպես Իրանի բարեկամ երկիր և 5+1 խմբի կարևոր անդամ, շատ ակնհայտ դերակատարություն ունի»:
 «Ռուսաստանը Սիրիրայի դեմ ռազմական  հարձակման ու տարածաշրջանի ճգնաժամի կանխման հարցում էլ դրական դեր է ունեցել և այդ կապակցությամբ Իրանը և ՌԴ շատ լավ համագործակցություն են ունեցել». հավելելէ ԻԻՀ արտգործանախարարը:
Զարիֆը հույս է հայտնել, որ Լավրովի Թեհրան կատարած  այցը նոր սկիզբ կլինի ընդարձակելու երկու երկրների ծավալուն և կառուցողական հարաբերությունները:
Իրանի ԱԳ նախարարը  S-300 հրթիռային համակարգի վերաբերյալ համաձայնագրի ընթացքին հետևելու   և գործը  միջազգային դատարանին հանձնելու Իրանի որոշման մասին ասել է .« Թեհրանը կշարունակի պնդել, որպեսզի գործադրվեն նախկին համաձայնությունները»:
Զարիֆը Սիրիայի խնդրի կարգավորման կապակցությամբ Իրան-Ռուսաստան բանակցությունների մասին ասել է .«Թեհրանը և Մոսկվան այն համոզումն ունեն, որ Սիրիայի խնդիրը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով և անշուշտ պիտի գտնել դիվանագիտական ելքեր»:
ՌԴ ԱԳ նախարարը նշելով, որ Իրանի ԱԳ նախարարի հետ դրական բանակցություններ է ունեցել, շեշտել է Թեհրան-Մոսկվա երկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը,  հատկապես` տարածաշրջանային և միջազգային ոլորտներում:
Անդրադառնալով  Սիրայի վերջին զարգացումներին Լավրովն ասել է, որ ՌԴ  մտահոգված է Սիրիայի խնդրով և պահանջում է դադարեցնել արյունհեղությունները, պահպանել այդ երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և հողային ամբողջականությունը: <Ոււժ գործադրելը խնդրի լուծում չի կարող լինել>. հավելել է նա:


Комментариев нет:

Отправить комментарий