Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը,
և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր նվիրվածության, անձնազոհության,
սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել հայկական օջախի կրակը,
ինչպես նաև պահպանել է ավանդույթները և արժեքները: Նրա դերը մեր կյանքում անգնահատելի
է, ու դա ուղղակի անհերքելի փաստ է:
Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում ոչ պաշտոնապես համարվում
է կանանց մեկամսյակ: Սակայն կցանկանայի, որ հայ տղամարդը յուրաքանչյուր օր տոնի վերածեր
մեր շատ սիրելի կանանց համար:
Պատահական չէ, որ այս գեղեցիկ տոնը գարնան օրերից մեկն
է, քանզի դուք՝ սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր, գարնան արևի պես տաքացնում
եք մեր բոլորի սրտերը, գարնան բուրավետ ծաղիկների պես գեղեցիկ, հմայիչ, նուրբ ու քնքուշ
եք, տարվա բոլոր եղանակներին դուք միշտ գարուն եք բերում և տարածում ձեր շուրջը: Միշտ
շրջապատված լինեք մարդկանցով, ովքեր գնահատում, սիրում ու հարգում են ձեզ, ում համար
դուք թանկ եք ամեն ինչից, և թող ժպիտը ձեր
դեմքից անպակաս լինի:
Եվս մեկ անգամ սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ մեր
սիրելի կանանց և աղջիկներին, մայրերին և քույրերին գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի
8-ի և հայ կանանց մեկամսյակի առթիվ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան
Комментариев нет:
Отправить комментарий