08.03.2014

Իրադարձությունների զարգացումը Ուկրաինայում


  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է , որ Ուկրաինայի ժամանակավոր կառավարությունը պետք է հավատարիմ մնա ավելի վաղ այդ երկրի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ստորագրված համաձայնագրին :
«Ռուսաստանը պատրաստ է համաձայնագրի շուրջ բանակցել Ուկրաինայի հետ , սակայն այդ երկրի ժամանակավոր կառավարությունը ծայրահեղականների քաղաքականություններին է հետևում».-Ավելացրել է Լավրովը :
2014 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների միջև հաշտության համաձայնագիր կնքվեց , որտեղ նախատեսվել էր ազգային միասնություն կառավարություն կազմելու հարցը : Համաձայնագրում նաև ակնարկ է եղել Ուկրաինայում բողոքարարների սպանության պատճառները հետաքննելու հարցին :
ԵԱՀԿ-ն հայտարարել է , որ այդ կազմակերպության դիտորդները կրկին անգամ փորձելու են Ղրիմի ինքնավար տարածք մտնել :
ԵԱՀԿ-ի խոսնակ Տատիանա Բայեվան ասել է , որ կազմակերպության դիտորդների խումբը կազմված է 29 երկրի 54 բանակային և ոչ-բանակային անդամներից : ԵԱՀԿ-ի դիտորդները երկու օր առաջ ևս փորձել էին Ղրիմի տարածք մտնել , սակայն իրենց չէր հաջողվել :
Ուրբաթ օրը Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է , որ դիտորդները տարածքի պատասխանատուներից պաշտոնական հրավեր չէին ստացել :
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ԵԱՀԿ-ին Ուկրաինայի հարցում երկակի դիրքորոշում ընդունելու և ծայրահեղական ուժերի բրտալի քայլերն անտեսելու մեջ է մեղադրել :
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմուշենկոն բուժվելու համար Բեռլին է  մեկնել : Տիմուշենկոյի Բեռլին ուղևորվելուն զուգընթաց , Գերմանիայի կանցլերը և ԱՄՆ նախագահը երրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները :
Մարտի 8-ին Գերմանիայի կառավարության խոսնակը նշել է , որ իրենց հեռախոսազրույցում , Մերկելը և Օբաման շեշտել են , որ կողմերը շարունակելու են Ռուսաստանի և Ուկրաինայի մասին իրենց համադրված քաղաքականությունները : 

Սկզբնաղբյուրը՝  http://armenian.irib.ir/news/political/item/42651

Комментариев нет:

Отправить комментарий