13.03.2014

«Պերսեպոլիս»-ի և Հայաստանի «Շիրակ» թիմերի բարեկամական խաղը չեղյալ է հայտարարվել

  «Պերսեպոլիս» ակումբի տեղակալը «Պերսեպոլիս»-ի և Հայաստանի «Շիրակ» թիմերի բարեկամական խաղը չեղյալ հայտարարվելու մասին է տեղեկացրել :
Բեհրուզ Մոնթաղամին ասել է.-«Սկզբում որոշված էր , որ «Պերսեպոլիս»-ի ֆուտբոլային թիմը մարտի 17-ին Հայաստան մեկնի ՝ «Շիրակ»-ի հետ բարեկաման խաղ ունենալու համար , սակայն հետագյում «Շիրակ» ակումբը պատրաստակամություն է հայտնել Թեհրան այցելելու և խաղը Իրանում անցկացնելու կապակցությամբ» :
Նա ավելացրել է .-«Բանակցություններում որոշվեց , որ «Շիրակ»-ի թիմն Իրան ժամանի , իսկ «Պերսեպոլիս»-ը ամռանը Հայաստան այցելի , սակայն «Շիրակ» ակումբն էլեկտրոնային նամակով հայտարարեց , որ թռիչքային խնդիրների պատճառով , թիմը չի կարող Իրանական տարեվերջին Թեհրան այցելել» :
«Պերսեպոլիս» ակումբի տեղակալը նաև նշել է .-«Էլեկտրոնային նամակում , «Շիրակ» ակումբի պատասխանատուն պաշտոնապես ներողություն  հայցելով ստեղծված իրավիճակի համար , հայտնել է , որ առաջիկա նպատակահարմար թվականին կայանալու է երկու թիմերի միջև բարեկամական խաղը»:

Աղբյուր, մանրամասներ`  http://armenian.irib.ir/news/sports/item/42892

Комментариев нет:

Отправить комментарий