18.04.2014

Հայաստանում և Վրաստանում հանրությանը հուզում է գործազրկությունը, իսկ Ադրբեջանում՝ հակամարտությունները

    Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ին  ներկայացրել է 2013թ. կատարված հետազոտության արդյունքները,  որի նպատակն է  հետևել հանրային կարծիքին՝  Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առկա սոցիալ տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Հարցումների համար ընտրվել են  պատահականորեն ՝ 6000 տնային տնտեսություններ, իսկ   հարցաթերթիկում նշված է եղել  100 հարց :  Ծրագիրն իրականացնողները  պարզել են, որ չորրորդ տարին անընդմեջ գործազրկությունն ու աղքատությունը մատնանշվել են որպես հանրությանն առավել հուզող հարցեր: Վրաստանում՝ 54% գործազրկություն և  10% աղքատություն,   Հայաստանում՝ 45% գործազրկություն և 16% աղքատություն,  իսկ  Ադրբեջանում կարևորագույն խնդիր  են համարվել տարածաշրջանային հակամարտությունները և ապա միայն գործազրկությունը՝ 38% և  աղքատությունը՝ 25%։
Հայաստանում 68%-ը համոզված է, որ մարդիկ իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը,  Ադրբեջանում ՝ 52%-ը,  իսկ  Վրաստանում՝  76%:

http://armenian.irib.ir/news/social/item/44413-

Комментариев нет:

Отправить комментарий