«Ես Երեւանից եմ: Եկել եմ, որ իմ երեխաների համար մոմ վառեմ, աղոթեմ: Ժողովուրդը ընդունելի մատաղ է անում: Շատ հաճելի է, գալիս ենք, ուրախանում, մաքուր օդին հանգստանում եւ վերադառնում տուն»,-պատմում է Գրիշա Գրիգորյանը:
-Առաջին տարին է, որ ես այստեղ եմ գալիս: Հետաքրքիր տոն է, բայց ես չեմ եկել հանգստանալու: Լավ կյանքից չի, որ Էջմիածնից հասել եմ այստեղ՝ առեւտուր անելու համար: Չնայած այդքան էլ լավ չեն առնում,-ասում է տիկին Լարիսան:
«Կարճադոշի» տոն, ուխտագնացությունը նախկինում շարժական տոն է եղել: Սակայն, երբ այստեղ Կարապետյան ընտանիքի կողմից կառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին, տոնը սկսեցին նշել նույն օրը՝ հունիսի 17-ին:
Կարճադոշցիները պատմում են, որ 1800-ականներին, Լեռնահովտում բնակեցված մշեցիներն ու ալաշկերտցիները Կարճադոշ բլրի վրա մի ճգնարան ու հինավուրց գերեզման են տեսել, որի վրա սուրբ լույս է իջել: Լեռնահովտցիները համոզված են, որ հենց այդտեղ է ճգնել Քրիստոսի 12 առաքյալներից Ստեփանոս Նախավկան:
«Շատ լավ, հետաքրքիր միջոցառում է, երեխեքիս, հարսիս, 5 թոռներիս հետ եկել եմ: Արդեն երկար տարիներ գալիս, մասնակցում եմ: Շատ լավ է անցնում: Իմ աղոթքն եմ բարձրացնում, եւ Տերը լսում է»,- համոզված է Անահիտ Դավոյանը:
Տաթեւիկ Ղազարյան
ՄԻԳ ՀՌԸ
Комментариев нет:
Отправить комментарий