Մրցութային
հանձնաժողովի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, խոսելով
բնապահպանական ոլորտի ծրագրերի մասին, ընդգծեց, որ նախորդ մրցույթի համեմատ՝ 3
անգամ ավելացել է ներկայացված ծրագրերի թիվը։ Նա տեղեկացրեց, որ բարելավվել է նաև
ծրագրերի որակը։ Արմեն Վարդանյանը նշեց նաև, որ էկոլոգիական անվանակարգերում հայտ
ներկայացրած ՀԿ-ների մոտ 50 տոկոսը բնապահպանության ոլորտում աշխատանքի մեծ փորձ
ունի։
Նշենք, որ ընդլայնվել
է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին դիմած
կազմակերպությունների աշխարհագրությունը. ընդունվել են նաև հայտեր Արցախում
գրանցված և գործունեություն ծավալող ՀԿ-ներից, և նրանց ներկայացրած ծրագրերը
հանձնաժողովի անդամների կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում կստանան
ֆինանսավորում։
Առաջիկա
օրերին մրցութային հանձնաժողովը կքննարկի նաև վերարտադրողական առողջության,
գյուղական համայնքների զարգացման, մերօրյա հերոսների փառաբանման և Ցեղասպանության
100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում ներկայացված հայտերը և կորոշի հաղթողին։
Նշենք, որ
2014թ. ընթացքում հայտարարված երրորդ մրցույթին դիմել է 83 կազմակերպություն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի
ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112
E-mail: press@heh.am
http://heh.am/
Комментариев нет:
Отправить комментарий