Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Մուշեղ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Միաժամանակ դադարեցվել է նաև նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Комментариев нет:
Отправить комментарий