05.04.2015

Շնորհավոր Սուրբ Զատիկ

Շնորհավոր բոլորիս Սուրբ Զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի, մեր Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում: Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն: Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան:


ՄԻԳ ՀՌԸ

09.03.2015

... Չի բացառվում, որ հուլիսին նախատեսված թվայնացման գործընթացը հետաձգվի մինչեւ 2016թ., իսկ մարզային հեռուստաընկերությունների համար՝ նույնիսկ մինչև 2017թ...


ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյան.
" ...Չի բացառվում, որ հուլիսին նախատեսված թվայնացման գործընթացը հետաձգվի մինչեւ 2016թ., իսկ մարզային հեռուստաընկերությունների համար՝ նույնիսկ մինչև 2017թ..."
Մանրամասները` http://news.am/arm/news/256120.html

05.02.2015

ԼՈՌՎԱ ՁՄԵՌ 2015

  Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնից տեղեկացնում են, որ «Լոռվա ձմեռ-2015» 45-րդ ավանդական մարզատոնահանդեսը ձյան առկայության դեպքում տեղի կունենա փետրվարի 14-ին, իսկ ձյուն չլինելու դեպքում միջոցառումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև որ բավարար քանակության ձյուն կլինի Թեժ լեռան հովտում:
Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Մեր կողմից տրամադրվող ավտոբուսները անվճար կշարժվեն Վարդանանց և Հայքի հրապարակներիցª ժամը 9.00-ից:
Ծ Ր Ա Գ Ի Ր
·                                 Դահուկավազք
·                                 Լեռնադահուկ
·                                 Վետերանների դահուկավազք
·                                 Պարանի ձգում
·                                 Վոլեյբոլ ձյան վրա
·                                 Պարկերով էստաֆետա
·                                 Կշռաքարերի հրում
·                                 Ձնեմարդի պատրաստում
·                                 Ձնագնդի նետում ճիշտ նշակետին
·                                 Բազկամարտ
·                                 Բարձունքի հաղթահարում
·                                 Սահնակով վայրէջք
·                                 Մինի ֆուտբոլ ձյան վրա
·                                 Բարձակռիվ
·                                 Շախմատ
·                                 Բռնցքամարտ
·                                 Ազգային կոխ
·                                 Սուսերամարտ
Մարզատոնահանդեսին կմասնակցեն գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային համույթներ:
Կգործեն հասարակական սննդի կետեր:
Հաղթողները կպարգևատրվեն քաղաքապետարանի պատվոգրերով և մրցանակներով:
Կխաղարկվեն նաև հատուկ մրցանակներ:
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺԻՆ
Կատ.՝ Գ. Մացակյան
հեռ. /0322/ 4-11-00, 4-10-00

02.02.2015

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

 Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014թվականի  N 460-Ն որոշման համաձայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված “0”-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1931թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց:
Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժին անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014 թվականի  N 460-Ն որոշման համաձայն N 2 հավելվածի և հետևյալ փաստաթղթերը`
1.         Անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ
2.         Ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին
3.         Ավանդատուի խնայողական գրքույկը  և դրա լուսապատճենը
4.         Տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից ավանդատուի բանկային  հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին
Ըստ անհրաժեշտության ներկայացվում է նաև`
ա/ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը
բ/ Ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից` ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները.
գ/ Ավանդատուի անունը և /կամ/ ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ
Վանաձորի քաղաքապետարան

Սուրբ Սարգսի տոնը` Աստրախանում

  Հունվարի 31-ին, ինչպես բոլոր հայ առաքելական եկեղեցիներում, այնպես էլԱստրախանի Սբ․Հռիփսիմե եկեղեցում, տոնվում էր երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Տոնին հատկապես սպասում էին տեղի երիտասարդները, ովքեր նախորդ օրը ճաշակելով ավանդական աղի բլիթը,եկել էին օրհնություն ստանալու սբ․ Հռիփսիմե եկեղեցում։ Երիտասարդների օրհնության կարգից հետո տեղի հայկական համայնքի <<Արև>>կենտրոնում տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին աստրախանաբնակ հայ երիտասարդներն ու մանուկները։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Աստրախանի սբ․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մարկոս քահանա Սարգսյանը և <<Արև>> հայկական մշակութային կենտրոնի փոխնախագահ պրն․ Սուրեն Աջամօղլյանը, ով մի հետաքրքիր դեպք պատմեց իր երբեմնի աթեիստ կյանքից՝ կապված Սուրբ Սարգսի տոնի հետ։

      



|Աստրախանի Հայկական Համայնք

31.01.2015

Թբիլիսիում Սուրբ Սարգսի հիշատակության տոնը սկսվեց քայլերթով

S.Sargis 
Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվում է հունվարի 31-ին, իսկ ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր ոչ միայն հայ, այլև այլազգի երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Այդպես էր նաև այս տարի:
Հունվարի 30-ին, ուրբաթ օրը, հավատարիմ մնալով ավանդույթի ուժ ստացած քայլերթին, թբիլիսահայ երիտասարդությունը հավաքվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Ուխտավորների թափորը հոգևոր հայրերի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող հինավուրց Սուրբ Սարգիս մատուռը:
Ուխտավորների բազմամարդ թափորը, որին միացած էին տարբեր տարիքի հավատացյալներ, մատուռի ավերակների մոտ աղոթք արեց, մոմեր վառեց և իր ուխտը կատարելուց հետո, շարականների երգեցողությամբ քայլերթով հասավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի ու միացավ հարյուրավոր հավատացյալներին:
Բազմամարդ եկեղեցում տեղի ունեցավ նախատոնակ երեկոյան ժամերգություն: Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավատացյալներին ուղղված քարոզի խոսքում խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների քրիստոնեության համար նահատակության մասին: Հոգևոր հայրը՝ Սուրբ Սարգիս բարեխոսի օրհնությամբ երիտասարդությանը մաղթեց երջանկություն, հավատացյալներին առողջություն, Վրաստան, Հայաստան և Արցախ աշխարհներին խաղաղություն և բարգավաճում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:
Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում Վիրահայ հավատացյալների թափորի քայլերթին ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքը ապահովելու համար:
Հունվարի 31-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Պատարագի, պատարագիչ քահանա Տեր Նարեկ Ղուշչյանը հավատացյալներին կրկին հիշեցրեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա զինակիցների քրիստոնեական հավատի համար նահատակության պատմությունը, խոսեց տոնի խորհրդի մասին և, շնորհավորելով երիտասարդներին, կատարեց նրանց օրհնության կարգ:
Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի նշվեց Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնը և մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
IMGP0065 IMGP0105 IMGP0083 
IMGP0178 IMGP0247  IMGP0002
DSC01622  DSC01619 
http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/849-surb-sargis

23.01.2015

Դրամաշնորհներ ստացան 30 գիտական խմբեր

    

Հունվարի 23-ին 30 խմբում ընդգրկված հայաստանցի 108 գիտնական 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Ի լրումն նշված դրամաշնորհների՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2 լրացուցիչ դրամաշնորհ հատկացվեց նաև երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերի։ Այսպիսով Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) և Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) երկամյա համագործակցության արդյունքում արդեն 7 դրամաշնորհ է հատկացվում երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին։
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը նշեց, որ այս տարի ԵԳԱԾ կողմից տրամադրված դրամաշնորհները վերաբերում են կենսաբանության և ցեղասպանագիտության ոլորտներին։ Գևորգ Վարդանյանն ընդգծեց, որ այսօր դրամաշնորհ ստացող 30 գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ունենք փայլուն երիտասարդ գիտնականներ, ովքեր ակտիվորեն զբաղվում են գիտական գործունեությամբ»։
ՀՕՖ-ի փոխտնօրեն, գիտական-կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթին մասնակցել են 174 գիտական խմբեր, որոնցից հաղթող են ճանաչվել 30-ը։ 10 գիտական խմբեր բուհերից են, մյուսները՝ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներից։ Դրամաշնորհային մրցույթում բնագավառների սահմանափակում չկա։ Շահողները տարբեր ոլորտներից են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, աստղագիտություն, հայագիտություն և այլն։
ՀՕՖ փոխտնօրենն ընդգծեց, որ դրամաշնորհի հաղթողներին ընտրել է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը, որը բաղկացած է միջազգային համբավ ունեցող գիտնականներից, երկուսը՝ Նոբելյան մրցանակակիրներ։ «Մեր գիտնականների աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանում են, և կարող ենք հպարտանալ, որ այդպիսի գիտնականներ ունենք։ Սրանք ամպագոռգոռ բառեր չեն, դա ապացուցում են նրանց գիտական աշխատանքները»,- նշեց պարոն Կարապետյանը՝ ավելացնելով, որ անցած 15 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել է մոտ 1800  դիմում-առաջարկ: Դրամաշնորհներ են ստացել 372 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1438 գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1,86 մլն դոլար:

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112
E-mail: press@heh.am

http://heh.am/

17.01.2015

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ

  Սիրելի բարեպաշտ հայորդիներ    

Վաղը` հունվարի 18-ին` Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հավարտ Սուրբ Պատարագի` հանդիսապետությամբ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` կկատարվի հոգեհանգստի կարգ` օրերս Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի համար: Հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

13.01.2015

Криштиану Роналду — обладатель «Золотого мяча»-2014

На гала-вечере ФИФА в Цюрихе назван лучший футболист по итогам 2014 года. «Золотой мяч» получил форвард «Реала» и капитан сборной Португалии Криштиану Роналду.

Обладатель Золотого мяча 2013 года Криштиану Роналду на пресс-конференции за несколько часов до церемонии
Для Роналду — это третий «Золотой мяч» в карьере (после 2008 и 2013 года). В 2014-м «Реал» вместе со своим лидером выиграл Лигу чемпионов и Кубок Испании, Суперкубок УЕФА и клубный чемпионат мира. Всего в календарном году за клуб и сборную португалец провел 62 игры и забил 61 гол.
В тройке финалистов также были вратарь «Баварии» и сборной Германии Мануэль Нойер и форвард «Барселоны» и сборной Аргентины Лионель Месси.
Напомним, «Золотой мяч» — совместная награда ФИФА и France Football. В таком формате премия существует с 2010 года, когда были объединены «Золотой мяч» France Football и «Игрок года ФИФА». В определении лучшего игрока года принимают участие главные тренеры и капитаны сборных, а также журналисты по всему земному шару.
https://sport.mail.ru/news/football-foreign/20706687/?frommail=1