10.08.2012

Ապստամբներն առևանգել են Հալեպի 22-ամյա հայ բնակչի


  Ապստամբները Սիրիա-Լիբանան սահմանին առևանգել են Հալեպի 22-ամյա հայ բնակիչ Հովսեփ Բալմանուկյանին
Նրանք 20 հազար ԱՄՆ դոլար փրկագին են պահանջում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչ, ով չցանկացավ հրապարակել իր անունը:

Նրա խոսքերով` երիտասարդի ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:

«20 հազար դոլար փող են ուզում: Ամենայն հավանականությամբ` ծնողները կվճարեն փրկագինը, քանի որ վերջիններս ապստամբներին խնդրել են այն իջեցնել, բայց պատասխան են ստացել` «ոչ մի կոպեկ չենք իջեցնի»,- ասաց համայնքի ներկայացուցիչը:

«Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանի տեղեկություններով` փրկագինը ցանկանում է վճարել Սիրիայի հայ համայնքը:
http://emedia.am

Комментариев нет:

Отправить комментарий