NEWS.am-ի տեղեկություններով` Շիրակի մարզում 15-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել 16-ամյա հարազատ քրոջը: Ծեծի արդյունքում աղջկան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցինNEWS.am-ի տեղեկությունը, ինչպես նաեւ փոխանցեցին, որ կատարվում է հետաքննություն:

Աղջիկը հայտարարել է, թե վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով: Սակայն ոստիկանության կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ աղջկա 15-ամյա եղբայրը, ով սովորում է 11-րդ դասարանում, ոտքով հարվածել է քրոջ որովայնին եւ պատճառել վնասվածք: