NEWS.am-ի տեղեկություններով Թալինում 25-ամյա հարսին ամուսինը եւ ամուսնու հայրը ծեծի են ենթարկել:NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից:
25-ամյա հարսը, դիմելով ոստիկանության Թալինի բաժին, հայտնել է, որ օգոստոսի 12-ին ժամը 23.00-ի սահմաններում տանը 30-ամյա ամուսինը` Տելման Մ-ն եւ նրա հայրը` 54-ամյա Տավրոս Մ-ն ծեծի են ենթարկել իրեն եւ գլխի մասում պատճառել վնասվածք:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկվում են միջոցառումները հորը եւ որդուն հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Комментариев нет:
Отправить комментарий