Արեւի ակտիվությունը 2012 թ-ին դադարել է աճել: Բացի այդ, այն իջել է 2011 թ-ի մակարդակի համեմատ: Ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչեւի կարծիքով , հիմք կա կարծելու, որ արեւը գտնվում է նոր խոր անկման սահմանին, որը ողջ պատմության ընթացքում երրորդը կլինի:
Գիտնականի խոսքով, արեւի ներկայիս ակտվությունը 4 անգամ ցածր է ամենաբարձ ցուցանիշից, որը գրանցվել է 260 տարի առաջ: Արեւի ակտիվության մակարդակը միայն մի քանի տոկսով է բարձր, արեւի վերջին անկման ցուցանիշի համեմատ: 2012 թ-ի ամռանը աստղագետները նոր արդյունքներ են ներկայացրել, որոնց տվյալներով մոտակա 20-30 տարիների ընթացքում տեղի կունենա մեր լուսատույի ակտիվության շեշտակի անկում: 25-րդ ցիկլը կարող է նշանակալից թույլ լինել:
Բոգաչեւի խոսքով, եթե ակտիվության ընթացիկ մակարդակը չբարձրանա 1,5-2 անգամ մոտակա 6-12 ամիսների ընթացքում, ապա դա կնշանակի, որ արեւը անցանում է պատմության մեջ ամենացածր ցիկլով, որը մինչ այժմ գրանցվել են ակտիվացման երկարատեւ անկումների ժամանակ եւ կլիմայական փոփոխությունները անխուսափելի են:
Комментариев нет:
Отправить комментарий