16.08.2012

Կանայք իրենց առավել սեքսուալ են զգում 28 տարեկանում


Կին, սեքս, հարցում  
Գիտնականները պարզել են, որ կանայք իրենց ամենասեքսուալը զգում են 28 տարեկանում: Այսպիսով, Քեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպա Միդլթոնն ու Միլա Կունիսը հրաշալի տարիքում են:
Բազմաթիվ կանայք հաճախ են սրտնեղում իրենց ոտքերի երկարության, կրծքերի և գոտկատեղի չափերի համար: Սակայն ինչպես հետազոտությունը պարզել է, կանայք իրենց ամենասեքսուալ են զգում 28 տարեկանում: Նման բացահայտում է արել կանանց համար հիգիենայի պարագաներ առաջարկող Lil-Lets ընկերությունը: Ֆիրմայի հետազոտողները բացահայտել են, որ բրիտանացի կանանց մեծամասնությունը գոհ է իր կազմվածքից : Նրանք 1/3-ը հայտնել է, որ եթե մարմինը ձևափոխելու հնարավորություն լիներ, իրենք կհրաժարվեին դրանից:
Կանայք ամենից շատ հպարտանում են իրենց աչքերով: Հարցված կանանց 23 տոկոսը պատասխանել է, որ աչքերն իրենց լավագույն ֆիզիկական ատրիբուտն են: 20 տոկոսը հայտնել է, որ հպարտանում է իր կրծքերով, իսկ 13 տոկոսը՝ ուղեղով:
Այն հարցին, թե մարմնի որ հատվածը կցանկանային ձևափոխել, հարցվածների 41 տոկոսը մատնանշել է ոտքերը:
Ինքնավստահության գագաթնակետին կանայք հասնում են 32 տարեկանում: Այդ տարիքին են մոդել Քելի Բրուքն ու հեռուստահաղորդավար Քերոլայն Ֆլեքը:
Նրանք հայտնել են, որ որպես կին իրենք հաճույք են ստանում գեղեցիկ հագուստներ և կրունկներով կոշիկներ հագնելուց, դիմահարդարումից և վարսահարդարումից:
2000 կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ժամանակակից կինը համարում է, որ ինքը 4 լավ ընկեր ունի:
Lil-Lets-ի հետազոտությունը «Մենք կին ենք» արշավի մի մասն է: Այն կոչված է ոգևորելու կանանց՝ հպարտանալու իրենց կանացիությամբ:
Ավելորդ քաշը կանանց 52 տոկոսի մոտ ինքնավստահության անկման պատճառ է դառնում: Ինքնավստահության անկման մյուս պատճառներն են սիրեցյալի կողմից լքվելն ու լավ աշխատանք չգտնելը:

Комментариев нет:

Отправить комментарий