Ջեյմս Մյուրեյի մեթոդաբանության մեջ արտասովոր որևէ բան չկա. մոտ 15 րոպե նա պարզապես զրուցում է ամուսինների հետ որևէ զգայուն հարցի շուրջ` սեքսի, փողի, հարազատների հետ հարաբերությունների մասին: Ամուսինների բոլոր արտահայտություններն ու ասածները գնահատվում և ապա դասակարգվում են «-4»- ից մինչև «4» սանդղակով: Դրական են գնահատվում հումոր, երջանկության զգացում, մասնակցություն ու կարեկցանք պարունակող դատողություններն, իսկ ագրեսիվ կամ արհամարհական արտահայտությունները, բնականաբար, գնահատվում են բացասական: Բանաձևի հեղինակը պնդում է, որ արհամարհանքն առավել ավերիչ հատկություն է, քան տխրությունը, բարկությունն ու, նույնիսկ, զզվանքը:
Ստացված տվյալներով այնուհետև կազմվում է գրաֆիկական մի պատկեր: Արդյունքում` եթե անգամ ամուսիններից մեկի մոտ առկա է բացասական կայուն գրաֆիկ, ապա Մյուրեյն անկասկած ու աներկբա կանխատեսում է անխուսափելի ամուսնալուծություն:
http://mardik.am
Комментариев нет:
Отправить комментарий