13.08.2012

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԻԻՀ առողջապահության նախարար Մարզիե Վահիդը:

Նախարարի տեղեկացմամբ՝ երկրաշարժը զգալի վնասներ է պատճառել Վարզաղան (83 հազար բնակչություն) և Ահար (147 հազար բնակչություն) բնակավայրերին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսային Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը Ահար բնակավայրն է եղել: Երկրաշարժին հետևել էր 4,2 բալ ուժգնությամբ 116 հետցնցում:

Երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий