Այսօր ցերեկ օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի 39 0 0C –ի: Ինչպես հաղորդում է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնը նույն ջերմաստիճանը կպահպանվի նաև հաջորդող երկու օրերին: Մի քանի մարզերում ևս՝ Արարատ, Արագածոտն, Արմավիր, Տավուշ, Լոռի վաղը ցերկը կգրանցվի 39 0 0C:
Հանրապետության տարածքում, ըստ աղբյուրի, օգոստոսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 3-8 մ/վրկ: Նախորդող րկու օրերին օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 14-19 մ/վրկ արագությամբ:
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար, ինպես նշում են առողջապահության ոլորտի մասնագետները, անհրաժեշտ է խստիվ պահպանել հետևյալ պարզ կանոնները.
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար, ինպես նշում են առողջապահության ոլորտի մասնագետները, անհրաժեշտ է խստիվ պահպանել հետևյալ պարզ կանոնները.
- խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-19:00 ընթացքում, արևայրուկ չընդունել,
- կրել արևապաշպտան միջոցներ` գլխարկ, հովանոց, արևային ակնոց, հագուստը ցանկալի է օդաթափանց բնական կտորներից /բամբակյա/, բաց երանգների և ազատ,
- օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մոտ 3 լիտր/, հատկապես թան, հանքային ջրեր, առանց շաքարի բնական հյութեր, սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
- օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին /գոլ/ կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
- չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
- արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
- ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
- անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
- պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
- այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий