Հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին: Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:
Ըստ աղբյուրի` այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում: Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից:
Նախորդող հրապարակում՝ Հայ լեռնագնացին իջեցնելու համար վրացիները ինքնաթիռներ կուղարկեն, եթե...
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий