11.08.2012

Աշխարհի «ամենահոտավետ» մարդը չի լողացել 38 տարի` որդի ունենալու համար (տեսանյութ)




Շատերի համար ուղղակի անհնար է պատկերացնել իրենց կյանքն առանց ամենաօրյա լոգանքի, սակայն ոչ հնդիկ Քայլաշ Սինքհի համար, ով արդեն 38 տարի չի լողացել` արու զավակ ունենալու նպատակով, գրում է Oddity Central-ը:

Բացի լոգանք չընդունելուց 66-ամյա տղամարդը 1974թ.-ից ի վեր հրաժարվել է նաև մազերը կտրելուց և սափրվելուց, ինչի շնորհիվ այժմ նա ունի 1.8 մետր երկարությամբ կեղտոտ մազեր և մորուք:

Սինքհի պատմելով` ինքը դիմել է նման քայլի ամուսանանալուց հետո, քանի որ շատ է ցանկացել արու զավակ ունենել: Վարանսի գյուղի հոգևորականներից մեկն այդ նպատակով խորհուրդ է տվել նրան չլողանալ և մազերը չկտրել` հավաստիացնելով, որ այդ դեպքում Աստված իրեն անպայման արու զավակ կպարգևի:
Սակայն նույնիսկ դառնալով աշխարհի «ամենաբուրավետ» մարդը` չի օգնել հնդիկին հասելի իր երազանքին: Այնուամենայնիվ նա չի հրաժարվում իր նպատակից և նշում է , որ կսկսի հետևել հիգիենայի կանոնոներին միայն այն դեպքում, երբ որդի ունենա:
 



Комментариев нет:

Отправить комментарий