11.08.2012

Բժիշկները չինուհու ականջում 5 օր ապրած սարդ են հայտնաբերել




Չինական Չանշա քաղաքի մի բնակչուհի, ում անունը չի նշվում, դիմել է հիվանդանոց` բողոքելով ականջում ուժեղ ցավից և քորից: Հիվանդանոցում համապատասխան բուժզննություն անցնելուց հետո, բժիշկները կնոջ ականջում հայտանաբերել են իսկական սարդ, որն այդետղ է մտել, երբ կինը քանած է եղել, գրում է Daily Mail-ը: Բժիշկների համոզմամբ` միջատն ապրել է ականջում 5 օր:

Սկզբում մասնագետները որոշել են պինցետով հանել անցանկալի հյուրին, սակայն մտափոխվել են` վախենալով, որ սարդը կարող է կծել կնոջը, այնուհետև նրանք աղաջուր են լցրել , ինչից հետո սարդն ինքնակամ դուրս է եկել: Այժմ բժիշկները մտավախություն ունեն, որ միջատը կարող է ձվադրած լինի կնոջ ականջում:

Комментариев нет:

Отправить комментарий