Երեկ` օգոստոսի 10-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է «Շևրոլե» մակնիշի Տ 2620 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Ագարակ քաղաքի Ալավերդյան փողոցի բնակիչ, 51-ամյա Միշա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 5-ին մահվան ելքով ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 վիրավոր քաղաքացիներ:
Ինչպես Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել էր, որ նույն օրը` ժամը 04:15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, բախվել էին Երևանի Վավանդյան 3-րդ շենքի բնակիչ, 49-ամյա Ալեքսան Հախանումյանի վարած «Գազել» մակնիշի Տ 13 72 համարանիշի և Ագարակ քաղաքի Ալավերդյան փողոցի բնակիչ, 51-ամյա Միշա Հովհաննիսյանի վարած «Շևրոլե» մակնիշի Տ 2620 համարանիշի մեքենաները:
Վթարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Ագարակի բնակիչ, Ագարակի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Սևակ Դավթյանը, նույն քաղաքի նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի, 10-ամյա Սյունե Դավթյանը, Ագարակի բնակիչ, 34-ամյա Նունե Մկրտումյանը, Ագարակի բնակիչ, 54-ամյա Գոհար Աբգարյանը, Երևանի Նիզամիի 55 շենքի բնակիչ, 17-ամյա Էդգար Ալեքսանյանը, ով սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարային բաժնի 1-ին կուրսում, ինչպես նաև ավտոմեքենաների վարորդները` Ալեքսան Հախանումյանը և Միշա Հովհաննիսյանը:
Հիվանդանոցում Սյունե Դավթյանը մահացել էր: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանութւան 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները և Սուրենավան գյուղի բնակիչները:
Գ.Շամշյանը հայտնել էր նաև, որ «Գազել»-ը սպասարկում է թիվ 49 երթուղին, որը գրանցված է «ՄՈւՍՏ» ՍՊԸ-ի անվամբ:
«Գազել»-ի մեջ եղել էր 8 երիտասարդ, ովքեր մեկնում էին` մասնակցելու զինվորական երդման արարողությանը:
Վթարի ենթարկված ավտեմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Комментариев нет:
Отправить комментарий