Երեկ` օգոստոսի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա մի աղջիկ ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտարարություն է տվել, որ այս տարվա մարտի սկզբներին Երևանի Կենդանաբանական այգու սպիտակ վագրի («Բենգալյան վագրի») վանդակի հետնամասում իրեն ծանոթ մի տղա, իր կամքին հակառակ ֆիզիկական ուժ գործադրելով, սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Եվ միայն փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե փաստը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, ոստիկանությունը օպերատիվ – քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել է 21-ամյա երիտասարդին, ով Նոր Նորքի բնակիչ է և բացատրական աշխատանքներից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ նշված ժամին Կենդանաբանական այգին միշտ լիքն է լինում մարդկանցով, և ըստ էության` անհնար էր, որ որևէ մեկը չլսեր աղջկա օգնության կանչը:
Комментариев нет:
Отправить комментарий