Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան 70 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, երկարատև հորդառատ անձրևներից ավելի շատ տուժել է մայրաքաղաք Մանիլան, որն ունի 15 մլն բնակչություն:
Սոցապահովման և զարգացման նախարար Կորասոն Սոլիմանը նշել է, որ փախստականների համար ճամբարում արդեն ավելի քան 300.000 մարդ է տեղափոխվել:
«Նրանք բոլորը դեղորայքի, ծածկոցների և չոր հագուստի, սննդի, խմելու ջրի կարիք ունեն: Իշխանություններն այդ ամենն ունեն, սակայն պետք է աղետի գոտուց մարդկանց տարհանել և մարդասիրական օգնություն ցուցաբերել նրանց»,-նշել է նախարարը:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий