Մեքսիկայի ոստիկանությունը 14 տղամարդու դիակ է հայտնաբերել լքված ավտոմեքենայում երկրի հյուսիսի Սան-Լուիս-Պոտոսի քաղաքի արվարձանում, հաղորդում է BBC-ն:
Տեղի իշխանությունները հայատրարում են, որ սպանված տղամարդիկ առևանգվել են հարևան Կոաուիլա նահանգից: Դիակներով մեքենան հայտնաբերվել է օգոստոսի 8-ի առավոտյան բենզալցակայանի մոտակայքում:
Սպանության դրդապատճառները պարզվում են: Ոստիկանները ենթադրում են, որ 14 մարդ, ամենայն հավանականությամբ, տեղի թմրավաճառների բանդայի գործողությունների զոհ են դարձել:
Комментариев нет:
Отправить комментарий