Այսօր` օգոստոսի 10-ին, ժամը 04.30-05.00-ի սահմաններում, հրազենային վնասվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է ընդունվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Լավչյանը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով, Ն.Լավչյանը հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 8-ին Վրաստանի Հանրապետությունում:
Լավչյանը մեկնել էր ամառային հանգստի Բաթումի և հրազենային վնաս ստացել է այնտեղ` վրացու կողմից արձակված կրակոցից:
Վրացական շտապօգնությունը ամբուլատոր ավտոմեքենայով վիրավորին Վրաստանից տեղափոխել է հայ-վրացական սահման և Ն.Լավչյանի ազգականներից 800 դոլար պահանջել:
Այս պահին վիրավոր երիտասարդը գտնվում է 8-րդ հարկի հիվանդասենյակում` բժիշկների հսկողության տակ:
Հիվանդանոցում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երբ դեպքը տեղի է ունեցել, իրենց տեղեկություններով, կրակող վրացին ասել է, թե «Եկել ես իմ տուն, տանտերը ես եմ, լավ եմ արել` կրակել եմ»:
Комментариев нет:
Отправить комментарий