10.08.2012

Երևանի ոստիկանության շենքի մոտ «Լեքսուս»-ն ու «Օպել»-ը բախվել են իրար. տեղի է ունեցել ծեծկռտուք (լուսանկարներ)




Այսօր` օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16.30-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող հատվածում` Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ, իրար են բախվել Կոմիտասի 24 շենքի բնակիչ Ավետիս Գրիգորյանի վարած «Լեքսուս» մակնիշի 33 ՕՕ 313 համարանիշի և Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի բնակիչ Էդգար Աղաղարիբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՏՍ 446 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, վթարի վայրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել վարորդների միջև:

Վթարի վայր ժամանած Պարեկապահակային ծառայության գնդի («Կարմիր բերետներ») աշխատակիցները ոստիկանություն են տեղափոխել կռվի մասնակիցներից 3 հոգու:

Վթարի վայր ժամանած ՃՈ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի հանձնարարականով, ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Վթարի արդյունքում «Լեքսուս»-ը բարձրացել էր բետոնե արգելապատնեշի վրա` կոտրելով բետոնի մի մասը:

Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվելու են բժշկական փորձաքննության` պարզելու սթափության աստիճանը: Գ.Շամշյանը հայտնում է, որ «Լեքսուս»-ի վարորդը ՌԴ քաղաքացի է:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Комментариев нет:

Отправить комментарий