Երեկ` օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Լոռու մարզի Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ժ. Բաբինյանը իրենց տանն ինքնասպանություն է գործել:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը` օպերատիվ խմբով: Ժամանել է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչ Մարգարյանը, փորձագետն ու դատական բժիշկը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Օպերատիվ քննչական խումբը Ժ. Բաբինյանին հայտնաբերել է իր սեփական երկհարկանի տան 2-րդ հարկում` կախված վիճակում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր աղջկա հետ, կինը մահացած է:
Աղջիկը, Վանաձորից աշխատանքից վերադառնալով տուն, հայտնաբերել է հորը և այդ մասին տեղեկացրել գյուղապետին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Комментариев нет:
Отправить комментарий