Այսօր` օգոստոսի 14-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23.00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` Ամրակից գյուղի հատվածում, «Աուդի 80» մակնիշի 06 ՍՕ 512 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Լոռու մարզի Կուռթան գյուղի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մաթևոսյանն էր:
Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ 3 վիրավորներից մեկը նույն գյուղի բնակիչ Էդուարդ Մաթևոսյանն է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները:
Տեղում են նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քննչական բաժանմունքի պետ Արման Գալստյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը փորձում է պարզել մյուս 2 վիրավորների ինքնությունը
Комментариев нет:
Отправить комментарий