Նյու Նյուրքի կլինիկաներից մեկի նախկին բժշկին մեղադրում են բարդ վիրահատության ժամանակ պոռնո նյութեր նայելու մեջ: Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները: Բժշկի դեմ հայց ներկայացրած քաղաքացին պնդում է, որ վիրահատության ընթացքում, որից կախված էր հիվանդի կյանքը, բժիշկը բջջային հեռախոսով նման տեսանյութեր է նայել:
Հայց ներկայացրած կինը նաև պնդել է, որ դա այդ բժշկի կողմից նման առաջին դեպքը չէ, դրա մասին գիտի ողջ անձնակազմը, և դա իրենց ամենօրյա կատակների թեման է:
Հայցը ներկայացնելուց հետո Սանդրա Մորիս անունով բժիշկն ազատվել է աշխատանքից:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий