15.08.2012

Երեկ երկրաշարժը զգացվել է հայաստանյան մի քանի քաղաքներում

Երեկ երկրաշարժը զգացվել է հայաստանյան մի քանի քաղաքներում Օգոստոսի 14-ին, ժամը 18.02-ին գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 20 կմ դեպի արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
ԱԻՆ հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий