Դու միշտ սպասել ես նրան՝ քո վերջնական միակին...նրան, ով տարբեր ժամանակներում տարբեր էր քո երևակայության մեջ՝ կապուտաչյա և բարձրահասակ, սևահեր ու թիկնեղ, կենսուրախ և հումորով, ինչու չէ՞, աստղագետ կամ տնտեսագետ...Լավ, արի՛ աստղերից իջնենք, չէ՞ որ հնարավոր է դու հանդիպես նրան, ով երբեք մոտ չի եղել քո պատկերացումներին. նա ո՛չ տնտեսագետ է, ո՛չ աստղագետ, այլ անասնաբույժ՝ կարճահասակ և մտախոհ...:
Պատրաստեց` Գայանե Ասրյան
Հոգեբան` Մանուկ Խաչատրյան
Մենք ներկայացնում ենք իրական պատմություններ. մեր հերոսուհիները խոստավանել են, որ երբևէ նման անհավանական սիրավեպի մասին չեն էլ մտածել, բաց արի ու տես, որ խճճվել են...նրանք հանդիպել են, այսպես ասած, թեորեմից դուրս՝ չապացուցվող տղամարդու...
Գրասենյակային սիրավեպ, որին հաջորդեցին անքուն գիշերներ
Նարինե, 28 տ.
Հոգեբանի վերլուծությունը: Գուցե պետք է մեկ անգամ ևս վերանայել հարաբերությունները, մի լավ ծանր ու թեթև անել, գուցե դու ուղղակի հոգատար և վստահելի աշխատող ես նրա համար և քո ենթադրությունների մեջ շտապել ես: Իսկ նա երբևէ քեզ իր զգացմունքների մասին ակնարկե՞լ է: Ահա ամենակարևոր հարցերը, որոնց վրա պետք է կենտրոնանաս...
Նախ պետք է այստեղ հասկանաս, արդյո՞ք ցանկանում ես իսկապես դադարեցնել հարաբերությունները նրա հետ այն պարզ պատճառով, որ հարաբերությունը չի կարող շարունակվել: Եթե այո՛, ուրեմն պետք է ջանքեր գործադրել, քանի որ ձեզ համար էլ երևի նորություն չէ այն, որ «գիտակցականով զգացումները կառավարելը» նույնն է, թե «սրտին հրամայելը»: Բավականին բարդ գործ է, բայց, ո′չ անհնարին: Ցանկացած բան անելու համար հարկավոր է ցանկություն, այնուհետև դա իրագործելու մոտիվացիա:
Իսկ ինչպե՞ս հեռանալ, որ սիրտդ շատ չցավի...խուսափիր նրա հետ երկար խոսակցություններից ու հանդիպումներից, կամաց-կամաց սահմաններ գծիր (նա կհասկանա քո քայլերի տրամաբանությունը): Եթե վստահ ես ուժերիդ, որ կարող ես հենց նրա ներկայությամբ զգացմունքներդ զսպել, կառավարել ու սառեցնել, ուրեմն դու ԵՐԿԱԹԵ ԼԵԴԻ ես: Եթե ոչ, ուրեմն սկսիր փնտրել նոր աշխատանք ու դադարիր կենտրոնանալ նրա վրա, մտածիր, գուցե նոր աշխատավայրում է ՔՈ ԱՍՊԵՏԸ և ոչ` այլուր...
Անսպասելի հանդիպում այգում, իսկ շարունակությունը` facebook-ում
Հուսահատված եմ...»:
Լիլիթ ,26 տ.
Հոգեբանի վերլուծությունը: Ընդհանրապես կինը, աղջիկը, եթե սիրահարվում է իրենից տարիքով մեծ տղամարդու, ապա ամենայն հավանականությամբ իրեն պաշտպանված զգալու, ապահով ու ուժեղ ձեռքերում լինելու կարիք ունի: Մյուս դրդապատճառը կարող է լինել այն, որ նա ձգտում է հասուն հարաբերությունների, որում տղամարդը հասուն ու կայացած է:
Դու պետք է փորձես ընդունել, որ սիրահարվելը տարիքով մեծ տղամարդու, ամենևին էլ հանցանք չէ: Անընդհատ և միայն մտածելով ստեղծված իրավիճակի մասին, դու ոչ մի այլ բան չես նկատում: Դա կոչվում է «թունելային ուշադրություն», երբ ուշադրությունդ կենտրոնացնում ես միայն խնդրի վրա և դրանով իսկ չես տեսնում հարցի լուծման ելքեր:
Դու ինքդ խոստովանում ես, որ նա լավ ընտանիք ունի, հետևաբար քեզանով հետաքրքրվելու մի քանի պատճառ ունի: Նախ` հնարավոր է, որ ուզում է լավ ընկեր ունենալ և համոզված է, որ ճիշտ մարդ է ընտրել` ամուսնացած լինելով հանդերձ ընկերություն անելու համար: Երկրորդ՝ գուցե ցանկանում է ամուսնությունից հետո իրեն դեռևս կանանց կողմից պահանջված զգալ (նման տղամարդիկ շատ են, ինքնահաստատման խնդիր է հիմնականում): Եվ երրորդ` հնարավոր է՝ սիրահարվել է:
Որոշողը դու ես, թե ինչ ընթացք տաս հարաբերություններին: Եթե չես ուզում խարխլել նրա ընտանիքը, հեռացիր լուռ և վստահ քո քայլերի մեջ, քանի որ դու դրա համար հիմնավորումներ ունես:
Հ.Գ. Մտածի´ր, արժե արդյոք շարունակել ապացուցել անապացուցելի թեորեմը, թե կիսատ թողնել այն...միայն հիշի´ր` մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է և սիրում է ռոմանտիկ տրամաբանողներին...
Комментариев нет:
Отправить комментарий