Երբեմն քեզ մեղավոր ես զգում` կարծելով, թե չափից շատ ես վերահսկում քո երիտասարդին: Հեռու վանիր մեղավորության այդ զգացումը. ոչ ոք ապահովագրված չէ: Պարզապես խելամիտ եղիր: Մենք կանդրադառնանք այն դեպքերին, երբ իրականում անհրաժեշտ է սառնասիրտ լինել կամ ընդհակառակը՝ արտահայտել էմոցիաները:
Որքան էլ ամուր լինեն ձեր հարաբերությունները, ձեր ներսում ապրող «կանաչ հրեշը» պետք է ժամանակ առ ժամանակ ազատություն ստանա: Հոգեբանները նույնիսկ գտնում են, որ խանդն առողջարար է: «Դա թերևս ամենաարդյունավետ ձևն է` ցույց տալու, թե ինչպես ես դու իրականում վերաբերվում քո ընկերոջն ու ինչ վերաբերմունք ես նրանից ակնկալում: Սակայն շատ դժվար է որոշել, թե ինչն է իրականում խանդի առարկա, իսկ ինչին կարելի է թեթև նայել: Մենք ուսումնասիրել ենք այս խնդիրը և ներկայացնում ենք տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու բանալիներ:
Ընկերդ սկսում է աշխատել կոկետ գործընկերուհու հետ
Բոլորովին այլ բան է, երբ ընկերդ անմեղ զրույցի է բռնվում մի հաճելի աղջկա հետ, որին երբեք այլևս չի տեսնելու, և այլ բան, երբ նա այդ նույն աղջկա հետ ամեն շաբաթ անցկացնում է շուրջ 40 ժամ: Գրասենյակային սիրավեպերը մեր օրերում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում: Վերջին ուսումնասիրությունների արդյունքներով` հարցվողների 40%-ը հանդիպել է գործընկերոջ հետ: Պատճառը հիմնականում այն է, որ նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին աշխատավայրում: Գուցե ընկերդ գաղափար անգամ չունենա, թե ինչ կա նոր գործընկերուհու մտքին, սակայն ճիշտ կլինի նրան հայտնել, որ քեզ այդ աշխատանքային մթնոլորտն ամենևին դուր չի գալիս:
Նա հանդիպում է իր կյանքում կարևոր դեր խաղացած նախկին ընկերուհուն
Հասկանալի է, որ դու հակված ես չհանդուրժելու դա, սակայն եթե ընկերդ ուղղակիորեն ասում է քեզ այդ մասին, դու չպետք է նրան անընդհատ մեղադրես այդ արարքի համար: Սա չի նշանակում, որ պետք է լռես ու քո զգացմունքներն ամբողջությամբ քո մեջ պահես, սակայն նախ պարզիր` արդյոք քո սեփական ուժերի հանդեպ անվստահությունն այդ վերաբերմունքի հիմնական գործոնը չէ: Ո՞չ: Դե ուրեմն նրան հայտնիր, որ վստահում ես, և նա իրավունք ունի շփվել հին ընկերուհու հետ, սակայն հուշիր, որ ավելի լավ կլինի միասին սուրճ խմելու գնալ, քան ալկոհոլ օգտագործել. չէ՞ որ վերջինս կարող է թուլացնել զգոնությունը, ինչը քեզ համար ցանկալի չէ:
Նա համառորեն չի ասում թե ում է հաղորդագրություն գրում
Որոշակի անձնական տարածք հարաբերություններում իհարկե հարկավոր է, սակայն նման գաղտնապահությանն անտարբերությամբ վերաբերվելու համար պետք է առնվազն անուղեղ լինել: Ավելի լավ չէ՞ ուղղամիտ գտնվել: Ասա ընկերոջդ, որ քեզ թվում է` նա ինչ-որ գաղտնիք ունի, այլապես չէր թաքցնի հաղորդագրությունները: Այնուհետև ասա, որ թեև քեզ հաճելի չեն նման խոսակցությունները, այնուամենայնիվ, կցանկանայիր տեսնել` ում է նա գրում: Կա՛մ նա միանգամից ցույց կտա հաղորդագրությունը, կա՛մ ցույց չի տա, ինչը կնշանակի, որ նա ընկերուհի ունի, կամ էլ, լավագույն դեպքում, գաղտնի գործակալ է:
Նա գնում է ստրիպ-ակումբ իր ընկերոջ նախաամուսնական երեկույթին
Չես հերքի` իրոք տղամարդկանցից շատերը նույնքան կարևորություն են տալիս կնոջ հետույքին նայելուն, որքան շնչելուն: Սակայն սա ամենևին չի նշանակում, թե դու պետք է ողջունես ստրիպ-ակումբ գնալու նրա գաղափարը: Հարցրու՝ արդյոք իրեն դուր կգա, եթե դու նրա հետ նույն կերպ վարվես: Նա պետք է հարգի քո զգացմունքները: Վերջիվերջո, կարող եք տանը միասին շոու կազմակերպել:
Комментариев нет:
Отправить комментарий