11.08.2012

Ինչի՞ մասին են երազում տղամարդիկ


Տղամարդիկ փորձում են ամեն կերպ մեզ համոզել, թե իրենք պարզ արարածներ են, մինչդեռ փոքր-ինչ ավելի ուշադիր լինելու դեպքում մենք գտնում ենք անթիվ-անհամար տարբերություններ նույնիսկ նրանց երազանքների մեջ: 
Պարզելու համար, թե ինչով են տարբերվում 20-ամյա երիտասարդի ձգտումները 40-ամյա տղամարդու նախասիրություններից, դիմել ենք 4 աստղերի: 
Տարիքը` 20
Անսահման հմայքի տեր Alpha տղամարդ, ով գերում է բոլորին անխտիր: Շնորհակալ ենք MTV-ից`մեզ Teen Wolf սերիալում այս երիտասարդով հիանալու հնարավորություն տալու համար:
Այս տարիքում ի՞նչն է քեզ ամենից շատ գրավում կնոջ մեջ։
Ես գնահատում եմ պրակտիկ և սեփական ուժերի վրա վստահ աղջիկներին: Եվ իհարկե, նա պետք է կարողանա գրավել իմ ուշադրությունը:
Ո՞րն է լավագույն հաճոյախոսությունը, որ կուզեիր լսել սիրած աղջկանից։
Ամեն ինչ շատ պարզ է. տղաները միշտ ուզում են լսել աղջկանից, որ իրենք լավագույնն են. այդքան բան:
Ի՞նչ կուզեիր, որ աղջիկներն իմանային քո տարիքի տղաների մասին։
Մենք ժամանակ առ ժամանակ պետք է մենակ մնանք. դա պարզապես անհրաժեշտություն է: Մշտապես միասին լինելը կարող է վատ անդրադառնալ հարաբերությունների վրա:
ԴՐԵՅՔ
Տարիքը` 25
Նա գնալով կատարելագործվում է. նրա երկրորդ` Take Care սկավառակի երգերն ավելի հանդուգն ու կրքոտ են, քան առաջին ալբոմի գործերը: Մենք չենք կասկածում նաև նրա սիրային տաղանդի վրա:
Այս տարիքում ի՞նչն է քեզ ամենից շատ գրավում կնոջ մեջ։
Սիրում եմ հումորի զգացում ունեցող, հնարամիտ ու սրամիտ կանանց: Ինձ դուր է գալիս, երբ կինը կատակում է, իսկ գեղեցիկ կնոջ կողմից «հիմարացված» լինելն ինձ շատ գրգռիչ է թվում:
Ո՞րն է լավագույն հաճոյախոսությունը, որ կուզեիր լսել սիրած էակից:
«Դու այն մարդն ես, ում հետ ես տեսնում եմ իմ ապագան»: Այս բառերը ոչ միայն արտահայտում են նրա զգացմունքները տվյալ պահին, այլև խոսում հեռուն գնացող նպատակների մասին:
Որպես 25-ամյա երիտասարդ, ո՞ր վայրերում ես նախընտրում ծանոթանալ աղջիկների հետ:
Ես գիտեմ, որ մի շարք տղաներ նախապաշարումներ ունեն` աղջկա հետ բարում ծանոթանալու հետ կապված: Ես այդպիսին չեմ և համոզված եմ, որ բարերում ևս կարելի է հանդիպել հիանալի աղջիկների:
ՋԵՅՄՍ ՎԱՆ ԴԵՐ ԲԻՔ
Տարիքը` 34
Բոլորս հիշում ենք նրա հայտնի հերոսին` բարեհամբույր Դոուսոն Լիրիին (Dawson's Creek): Շուտով Ջեյմսին կարելի է տեսնել ABC-ի նոր նախագծում, որը կոչվում է Don't Trust the B--- in Apartment 23:
Այս տարիքում ի՞նչն է քեզ ամենից շատ գրավում կնոջ մեջ:
Ինձ դուր են գալիս ինքնահաստատված կանայք, որոնք կառուցում են իրենց կարիերան ու բավական ամբիցիոզ են:
Ո՞րն է լավագույն հաճոյախոսությունը, որ կուզեիր լսել կնոջից։
Հիմա, երբ ես արդեն երեխա ունեմ, «Դու շատ լավ հայր ես» արտահայտությունը ամենացանկալի գովեստը կլիներ:
Արդյոք 30-ից հետո վերափոխե՞լ ես անձնական հարաբերությունների վերաբերյալ հայացքներդ:
Այո՛, սկսում ես հասկանալ, թե ինչն է քեզ համար կարևոր, ավելի հաճախ ես մտահոգվում, թե ուր կտանեն տվյալ հարաբերությունները, և չես ուզում իզուր ժամանակ վատնել:
ՍԵՄ ԹՐԱՄԵԼ
Տարիքը` 42
HBO ընկերության True Blood սերիալում նրա հերոսը` Սեմ Մերլոն, կարող է կերպարանափոխվել գրեթե ցանկացած կենդանու: Իրական կյանքում այս դերասանի մագնիսական հմայքն էլ ավելի հզոր է:
Այս տարիքում ի՞նչն է քեզ ամենից շատ գրավում կնոջ մեջ։
Իմ հասակակիցները փնտրում են նմանատիպ հայացքներով ու նախասիրություններով կանանց, որպեսզի կարողանան գտնել ընդհանուր շփման ու քննարկման թեմաներ:
Ո՞րն է լավագույն հաճոյախոսությունը, որ կուզեիր լսել կնոջից։
Իմ աշխատանքի մասին արված ցանկացած մեկնաբանություն ինձ հաճույք է պատճառում:
Եթե քո տարիքի տղամարդն անտրամադիր է, ինչպե՞ս կարող է կինը նրան ուրախացնել:
Հը՜մ... բացել գինու շիշը, լցնել մեկ գավաթ տղամարդու համար և որոշ ժամանակով դուրս գալ սենյակից. սա շատ արդյունավետ տարբերակ է: Տղամարդը դա իսկապես կգնահատի, և շատ շուտով ամեն ինչ հունի մեջ կընկնի:
Լուսանկարը՝ ըստ HMI-ի

Комментариев нет:

Отправить комментарий