11.08.2012

Վիտամին Е-ն նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը

Վիտամին Е-ն նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը
Մեծ քանակությամբ վիտամին Е պարունակող սննդակարգը կամ հատուկ հավելումների տեսքով  վիտամինների պարբերաբար ընդունումը զգալի նվազեցնում է լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Նման եզրակացության են հանգել Շանհայի քաղցկեղի ինստիտուտի եւ Ցզյաոթուն համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները կատարած հետազոտությունների արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է The Epoch Times-ը, գիտնականներն Ասիական երկրներում  ուսումնասիրել են 132 հազար մարդու սննդակարգը եւ եզրակացրել, որ ուռուցքաբանական հիվանդության տվյալ տեսակը պայմանավորված է օրգանիզմում  վիտամին Е-ի պակասով եւ որ դրա մեծ քանակությամբ ընդունումը  7,8 անգամ նվազեցնում է լյարդի քաղցկեղի հավանականությունը, գրում է «ՄեդՎեստին»:

Վիտամին Е-ն օրգանիզմում իբրեւ հակաօքսիդանտ է գործում: Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ այն նաեւ կարող է կանխել ԴՆԹ-ի վնասումը:

Լյարդի քաղցկեղն ուռուցքաբանական տարատեսակ հիվանդություններից մահացության դեպքերի  թվով երրորդ տեղն է զբաղեցնում: Այն նաեւ տղամարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների տարածվածության առումով 5-րդ տեղն է զբաղեցնում, կանանց շրջանում`7-րդ:

Դեպքերի 85%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին, 54%-ը ամեն տարի գրանցվում է միայն Չինաստանում:

Վիտամին Е են պարունակում բուսական եւ կենդանական յուղերը, լյարդը, ձուն, կաթը, ոլոռազգիները, կանաչեղենը, թեփը, ինչպես նաեւ հացահատկի ծիլերը:
Աղբյուր : news.am

Комментариев нет:

Отправить комментарий