Նահանգապետի զայրույթի պատճառ է հանդիսացել այն, որ օգոստոսի 14-ին օդերևութաբաններն ազդարարել են սպասվող կարկուտի մասին այն ժամանակ, երբ այն արդեն մեկ ժամից ավելի տեղալիս է եղել: Բացի այդ, այս ամառվա ընթացքում նահանգի մեկ այլ շրջանում օդերևութաբանները հրդեհավտանգ իրավիճակի մասին էին զգուշացրել անձրևի ժամանակ:
Հաղորդագրության համաձայն, երեքշաբթի երեկոյան Կեմորովո շրջանում տեղացած ուժեղ կարկուտի պատճառով մեծ վնասներ են կրել ինչպես բնակելի տները, այնպես էլ մի շաչք արտադրամասեր: Միջադեպից հետո բժշկական օգնության է դիմել մոտ 21 քաղաքացի, իսկ 60-ից ավել ավտոմեքենաներ լուրջ վնասվել են:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий