Երեկ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ:Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին ընդունել էր Բելառուսի հավաքականին: Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով առավելություն մրցակցի նկատմամբ` մեր տղաներին, այնուամենայնիվ, չհաջողվեց հաղթանակ տոնել: Հանդիպման ելքը վճռեցին Ռենան Բրեսանի խփած երկու գոլերը:Առաջին խաղակեսի 45-րդ րոպեին մնալով առանց հսկողության`նա դիպուկ հարվածով գրավեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը, իսկ 66-րդ րոպեին` նաև կրկնապատկեց հաշիվը:Մեր ֆուտբոլիսները խաղավերջում կարողացան մեկ գնդակ ուղարկել Ժևնովի պաշտպանած դարպասը: 73-րդ րոպեին Արազ Օզբիլիսի հեռահար հարվածից հետո դարպասապահը փրկեց դրությունը, իսկ վրա հասած Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Վորխովցովը ինքնագոլի հեղինակ դարձավ:Հետխաղյա մամլո ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դժգոհեց ֆուտբոլիստների խաղալու ցանկության բացակայությունից:«Կար ընդհանուր խաղալու ցանկության բացակայություն։ Երբեք Հայաստանի հավաքականն այսպիսի խաղ չէր ցուցադրել։ Շատ լավ էր, որ հենց այս հանդիպումը նման ընթացք ունեցավ, այլ ոչ թե մյուսը։ Անպայման հետևություններ կանենք, կփորձենք շտկել իրավիճակը: Գիտեինք, որ Բելառուսը բարձրակարգ թիմ է, ինչն էլ տեսանք խաղադաշտում», – նշել է Մինասյանը:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий