16.08.2012

Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսնուն հոսպիտալացրել են


Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսնուն հոսպիտալացրել են  Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին հոսպիտալացրել են Շոտլանդիայում: Այս մասին հաղորդագրություն է տարածել թագավորական պալատի մամուլի ծառայությունը:
91-ամյա Ֆիլիպի առողջության մասին մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է, թե արքայազնը տեղափոխվել է շոտլանդական Աբերդին քաղաքի հիվանդանոց:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, այս ամառվա ընթացքում արքայազն Ֆիլիպը երկրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում: Ավելի վաղ, հուլիսի 3-ին արքայազնը հիվանդանոց էր տեղափոխվել Թեմզա գետին կայացած միջոցառումներին մասնակցելուց հետո, երբ արքայազնը թագուհու հետ ողջ օրը անբարենպաստ եղանակային պայմաններում հետևել էր թագավորական նավատորմի երթին: Այդ ժամանակ հաղորդվում էր, թե արքայազնի մոտ միզապարկի բորբոքում է ախտորոշել, որից հետո Ֆիլիպը ստիպված է եղել համապատասխան բուժման կուրս անցնել: 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий